vaykuneci (vaykuneci) wrote in grabar_now,
vaykuneci
vaykuneci
grabar_now

Ներկա ժամանակ

Ահա և ծանոթացանք ներկա ժամանակի կազմավորմանը: Կարծում եմ, որ կարիք չկա ասելու, որ ասեմ, գնամ, ուտեմ, գողանամ նշանակում է ասում եմ, գնում եմ, ուտում եմ, գողանում եմ:
Այժմ խոսենք կրավորական նշանակությունն արտահայտելու ձևի մասին: Կրավորականի արտահայտությունը գրաբարում աշխարհաբարի համեմատ ավելի բարդ պատկեր է ներկայացնում: Խուսափելով «ակադեմիակամ» ոճերից` սկզբնական շրջանում նախընտրելի եմ համարում բացատրության հարմարեցված պարզ ձևերը: Եթե առաջնորդվեն դրանցով, ապա կարող ենք համարձակորեն հաստատել, որ գրաբարյան հիմնական ութ ժամանակների առաջին չորսի ` ներկայի, անցյալ անկատարի, առաջին ապառնու և արգելական հրամայականի պարագային գործում է կրավորակերտման մեկ` ԿՐԱՎՈՐԱԿԵՐՏ Ի-ի ՕՐԵՆՔԸ: Եթե բայն ունի Ե լծորդիչը, ապա բային կրավորականության իմաստ հաղորդելու համար այն փոխվում է Ի-ի: Մնացած դեպքերում բային ներգործական կամ կրավորական նշանակությունը գիտակցվում է կոնտեքստից:
Օրինակ` սիրեմ նշանակում է սիրում եմ
                սիրիմ նշանակում է սիրվում եմ
Ինչպես տեսաք, սիրեմ բայի մեջ առկա էր Ե լծորդիչ-խոնարհիչը, ուստի վերջինիս փոփոխությամբ Ե-Ի կրավորակերտության սկզբունքի կիրառմամբ Ե-ի տեղը Ի-ն գործածելով ստացել են կրավորական սիրվում եմ իմաստը:
Իսկ եթե բայը չի պատկանում Ե խոնարհմանը, ապա կրավորականության իմաստն ընկալվում է միայն կոնտեքստից:
Օրինակ` Ես աղամ զսուրճ - ես աղում եմ սուրճը /ներգործական իմաստ/
                Սուրճն աղայ յինէն - Սուրճն աղացվում է ինձնից /իմ կողմից/ - /կրավորական իմաստ/
Ինչպես տեսնում եք` այստեղ իմաստը հասկացվում է միայն նախադասության իմաստից: Բերենք նաև այլ օրինակներ մյուս խոնարհումներից.
Մայր թողու զորդի երթալ ի բակ - Մայրը թողնում է որդուն գնալ բակ: Այստեղ թողու -ն ներգործական իմաստ ունի:
Մեղք իմ թողուն ողորմութեամբն Աստուծոյ - Իմ մեղքերը թողնվում են Աստուծո ողորմությամբ: Այստեղ թողուն-թողնվում են ակներևաբար կրավորական իմաստ է արտահայտում:
Արշակ բազում ինչ զքէն խօսի  - Արշակը քո մասին շատ է խոսում: /ներգործական իմաստ/
Աստ զքէն բազում ինչ խօսի - Այստեղ քո մասին շատ է խոսվում: /կրավորական իմաստ/

Այժմ անցնենք վարժություններին: Խոնարհեք ներկա ժամանակով`
Ե խոնարհման ասեմ, գովեմ, գտանեմ, սպանանեմ, արկանեմ /նետում եմ/, մտանեմ բայերը,
Ի խոնարհման խոնարհիմ, մատչիմ /մոտենում եմ/, անկանիմ /ընկնում եմ/, երկնչիմ /վախենում եմ/, վարանիմ, խոստովանիմ, սկսանիմ բայերը,
Ա խոնարհման մնամ, մերձենամ /մոտենում եմ/, գոհանամ, երթամ /գնում եմ/, դառնամ /վերադառնում եմ/, զուարճանամ բայերը,
ՈՒ խոնարհման կիզում /վառում եմ/, ընթեռնում /կարդում եմ/, զարթնում /արթնանում եմ/, ընկենում /գցում եմ/, ցելում /պատռում եմ/, զգենում /հագնվում եմ/ բայերը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ: Վերոնշյալ բայերը խոնարհելիս` ուշադրություն դարձրեք դրանց սեռին: Եթե բայը ներգործական սեռի է և կարող է ունենալ առանձին կրավորաձև խոնարհում կրավորական սեռի իմաստն արտահայտելու համար, ապա այդ բայի խոնարհման աղյուսակը պիտի պարունակի նաև զուգահեռ կրավորաձև պատկերը: Օրինակ`
գրեմ       գրիմ
գրես       գրիս
գրէ         գրի
գրեմք     գրիմք
գրէք       գրիք
գրեն       գրին
Մի՛ զարմացեք ձեզ համար երբեմն տարօրինակ նշանակության վրա, զոր օրինակ` գրիմ - գրվում եմ: Իհարկե, կենդանի լեզվում այսպիսի ձևոր քիչ են տարածված, սակայն քերականական ամբողջականույթան տեսանկյունից դրանք պետք է յուրացվեն: Բացի դրանից երբեմն դրանք, իրոք, կիրառական են: Օրինակ` Գրիմ ի մատենի կենաց Աստուծոյ - Գրվում եմ Աստուծոյ կյանքի գրքում:
Ուշադրություն դարձրեք նաև չեզոք բայերի վրա: Հիշեք, որ դրանք կարող եք զանազանել աշխարհաբարյան կրավորակերտ Վ մասնիկի օգնությամբ: Եթե բայն այն չի ընդունում, ուրեմն բայը չեզոք սեռի է և դրա առանձին կրավորաձև խոնարհումն իմաստի առումով և քերականորեն դառնում է անհնար: Օրինակ` վազել կամ մտանել բայերը չպետք է փորձեք խոնարհել նաև կրավորաձև, անգամ եթե Ե խոնարհիչն ունենակով, դրանք, թվում է, թե կարող են խոնարհվել նաև կրավորաձև: Որովհետև աշխարհաբարում վազՎել, մտնՎել ձևեր չեն լինում: Ուստի այս բայերը չեզոք սեռի են և ունեն խոնարման միան մեկ` տվյալ պարագային ներգործաձև տարբերակ:

Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your IP address will be recorded 

  • 7 comments